Ադրբեջանի մոտ 900 քաղաքացի միացել է ահաբեկչական խմբավորումների
Ադրբեջանի մոտ 900 քաղաքացի միացել է Սիրիայի և Իրաքի ապօրինի զինված կազմավորումներին և ահաբեկչական կազմակերպություններին: Այս մասին հայտնել են Ազգային անվտանգությանից։
«Մեր տեղեկություններով՝ Մերձավոր Արևելքում (Սիրիայում և Իրաքում-խմբ) ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր շուրջ 900 ադրբեջանցի միացել է ապօրինի զինված կազմավորումներին և ահաբեկչական կազմակերպություններին: Մենք նաև տեղեկություններ ունենք, որ նրանցից շատերը սպանվել են հակաահաբեկչական գործողությունների ժամանակ»,-ասել է աղբյուրը: