Ամոթ է նման երիտասարդների կողքին կոչում տալ Ռաֆայել Քոթանջյանին. Անդրանիկ Հարությունյան (Անդո)
Անկախության տոնի առթիվ երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երեկ ՀՀ Վաստակավոր արտիստի պատվավոր կոչումների են արժանացել մի շարք բազմաթիվ երգիչ երգչուհիներ և դերասաններ, որն էլ հանրության մոտ բուռն քննարկումների առիթ է դարձել:
ArmLur.am-ի հետ զրույցում դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանն անկեղծորեն նշեց, որ մեր պետությունից ամեն ինչ սպասում է. «Չեմ ուզում կոչում ստացածներին առանձնացնել, բայց Մկրտիչ Արզումանյանի կոչումն իմ սրտով էր. դա նրա համար դեռ քիչ էր, ինքն ավելիին էր արժանի»: Անդոյի խոսքով՝ ամենաաբսուրդն այն է, որ նման երիտասարդ երգիչ-երգչուհիների կողքին կոչում է տրվում վաստակաշատ դերասան Ռաֆայել Քոթանջյանին. «Դա պարզապես ամոթ է: Այդ մարդը պետք է շատ վաղուց ստանար այդ կոչումը: Ինձ համար աբսուրդ է հարյուր տարվա վաստակ ունեցող մարդուն միայն հիմա տալ նման կոչում»:
Ի դեպ, հումորիստն իր սոցիալական էջում թեմայի շուրջ կատարել էր հետևյալ հումորային գրառումը: «Երազումս ինձ Ժողովրդական Արտիստի կոչում էին տվել: Նենց էի ուրախացել ասեցի էտա թաղումս պետությունը կանի ուրաաաա, Հետո արթնացա, ափսոս, պարզվեց սաղ սուտա երազա ընդամենը ես էլի հասարակ Անդրանիկն եմ Հարությունյան 16 տարվա իմ շատ սիրելի հանդիսատեսի համար»,-գրել էր նա:
Մանրամասները՝ այստեղ: