Ադրբեջանում սեքսուալ հեղափոխությո՞ւն են հռչակել
Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում բուռն քննարկումներ են սկսվել՝ կապված Բաքվի ավտոբուսներից մեկում մի երիտասարդի կրած շապիկի հետ:
Բանն այն է, որ այդ վերնաշապիկն ավելի քան ինքնատիպ նկարազարդումներ ունի:
«Նրանց, ովքեր վատ տեսողություն ունեն, կարող ենք հուշել, որ դրանք դիրքեր են Կամասուտրայից: Չգիտենք« թե ինչ ուղերձով է առաջնորդվել այս վերնաշապիկը կրած երիտասարդը, այնուամենայնիվ նա կարողացել է հետաքրքրություն առաջացնել: Ինչ իմանաս, գուցե նա գործել է՝ ելնելով ազնիվ, լուսավորչական գաղափարներից, իսկ միգուցե սեքսուալ հեղափոխության կո՞չ է անում: Ինքներդ դատեք…»,- գրել են լրատվամիջոցները: