Ածելի և կասկածելի փոշի. Մերկելի ընտանիքն արաբերենով սպառնալիքներ է ստացել
Բունդեսթագի ընտրություններից մի քանի օր առաջ Գերմանիայի միանգամից մի քանի առաջատար քաղաքական գործիչներին նամակներ են ուղարկվել, որոնք կասկածելի սպիտակ փոշի և ածելի են պարունակել: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Deutsche Welle»-ին: Նույն նամակը ստացել է նաև կանցլեր Անգելա Մերկելը:
Նամակը, մասնավորապես, ստացել է կանցլերի ամուսին Յոահիմ Զաուերը: Նրանից բացի, այդ նամակները ստացել են նաև Բավարիայի դաշնային հողի վարչապետ Հորսթ Զեեհոֆերը, Բունդեսթագի պատգամավորներ Քրիստիան Շտրյոբելը և Կատրին Հերինգ-Էքարդտը, նաև այլ օրենսդիրներ:
Ստացված նամակի լուսանկարը քաղաքական գործիչներից մեկը հրապարակել է սոցցանցում: Բացի փոշուց և ածելիից, նա նաև տեքստ է ստացել՝ գրված արաբերենով: