Ռուսաստանի 2 քաղաքացի «Արարատ» կոնյակներ են գողացել
Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացու հինգ տարվա ազատազրկում է սպասվում 4 շիշ հայկական կոնյակ գողանալու համար:
Գողությունը տեղի է ունեցել Պոդոլսկ քաղաքի սուպերմարկետներից մեկում:
«Երկու ընկեր ալկոհոլային խմիչք են օգտագործել, իսկ հետո մտել առևտրի կենտրոն և գողացել 4 շիշ «Արարատ» տեսակի 5 տարվա հնության կոնյակներ»,- նշվում են ռուսական լրատվամիջոցների հաղորդագրությունների մեջ: