Քարդաշյանները կմեռնեն. զինված կինը հարձակվել է Քիմ Քարդաշյանի խանութի վրա (տեսանյութ)
Հոլիվուդում անհայտ կինը հարձակվել է Քիմ Քարդաշյանի «DASH store» խանութի վրա: Ավելին, մեկ օրում 2 անգամ: Թմրանյութերի ազդեցության տակ լինելով՝ կինը խանութում է հայտնվել հինգշաբթի վաղ առավոտյան և ատրճանակն ուղղել գանձապահի վրա՝ բղավելով, որ Քարդաշյանները Կուբա գնալու իրավունք չունեն:
«Քարդաշյանները կմեռնեն: Նրանք կմեռնեն, եթե ոտք դնեն Կոմունիստական Կուբայի տարածք: Նրանց բոլորին կսպանեն»,- բղավել է նա: