Թրամփը հայտնել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին
Միացյալ Նահանգները մտադիր են նոր պատժամիջոցներ կիրառել Հյուսիսային Կորեայի նկատմամբ: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում տալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը:
«Մենք Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցներ կսահմանենք»,- ասել է նախագահը:
Բացի դա, ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը հայտնել է, որ ամերիկացի առաջնորդը սեպտեմբերի 21-ին Հյուսիսային Կորեայի վերաբերյալ «կարևոր հայտարարությամբ» հանդես կգա