Ինչից է վախենում Սարսափի արքա Սթիվեն Քինգը (տեսանյութ)
Այսօր լրանում է սարսափի արքա Սթիվեն Քինգի ծննդյան 70-ամյակը:
Քինգը ավելի քան 50 վեպերի և մի քանի հարյուր պատմվածքների և նովելների հեղինակ է: Նրա ստեղծագործությունների հիման վրա բազմաթիվ կուլտային ֆիլմեր են նկարահանվել:
Հեղինակի կյանքը պակաս դրամատիկ չէ, որքան իր ստեղծագործությունները: Փոքր տարիքում նա ծանր հիվանդ է եղել, իսկ 52 տարեկանում ավտովթարի հետևանքով մահվան եզրին էր հայտնվել: Գրողը 5 վիրահատություն է տարել և վերականգնողական երկար ընթացք:
Քինգն իր գրական տաղանդին միշտ համեստ է վերաբերվել: Նա համարել է, որ հաջողությունն այն է, երբ գրքերի վաճառքից ստացված գումարը բավարարում է էլեկտրականության ծախսերը հոգալուն:
Զարմանալի է, որ սարսափի արքա համարվող Քինգը նույնպես վախեր ունի: Նա սարսափում է ավիաթռիչքներից, 13 թվից և հոգեբույժներից: