Երևան, 15.Հոկտեմբեր.2024, 00:00 |
Խնձորեսկի բնակչի 14 կովը կորել է․ կասկածներ ո... Տուբերկուլոզային կոքսիտ․ հետևանքները Ոստիկանները թմրանյութի ապօրինի շրջանառության ... Հրդեհ՝ Սյունիքում. այրվել է մոտ 41 հա խոտածած... Չավին անկեղծ չէր ինձ հետ․ Դեստ Բաղրամյան պողոտայում բախվել են Toyota-ն ու Ni... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Ալբերտ Թադևոսյանը նոր ակումբ ունի Մանրամասներ՝ Արտենի-Արագածավան ճանապարհին տեղ... Քննարկվել է մշակութային, կրթական կենտրոնի ստե... Սիմոնյանը թուրք գործընկերոջն է ներկայացրել Հա... «Երևան սիթի»-ի տնօրենը ծայրահեղ ծանր ախտորոշմ... Կայացել է «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեո... Շատ կարևոր հանդիպում տեղի ունեցավ․ Սիմոնյանը ... ԱՄՆ դեսպանատունը իր երկրի քաղաքացիներին հորդո... Ֆրանսիան Հայաստանի կողքին է իր արդար ու ժողով... «Opel»-ը բախվել է գազատար խողովակին. վարորդը ... Նոր փոփոխություններ հասարակական տրանսպորտից օ... Որոշել ենք՝ Ուկրաինայում մեր առաքելության ման... Թաթոյանը Լոնդոնի հայ համայնքի հետ քննարկել է ... Մեքենայի սրահում զենք-զինամթերք և թմրանյութ է... Տավուշի սահմանամերձ գյուղերում հազարավոր ընտա... Գյումրիի նախկին քաղաքապետի որդուն գրավի դիմաց... Ապագա կրտսեր հրամանատարների պարապմունքները «Բոլոր մարդկանց կյանքը հավասարապես արժեքավոր ... Եգորյանը հաղթել է թուրք մրցակցին, Զախարյանը՝ ... Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հ... ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ կհրավիրվե... Խորհրդարան են այցելել «Դանիայի եվրոպական շարժ... Ադրբեջանը կեղծում է օկուպացված Դադիվանքի և Գա... «Հեզբոլլահ»-ը հայտնել է Թել Ավիվից 30 կմ հեռա... Կատարվելու են պայթեցման աշխատանքներ Օգնող, հասնող ոսկի տղա էր Աղասը. հրազենից մահ... ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը մեկնում ... Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Ս. Ան... Մեկնարկել է Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգայի... Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն այցելել... ՀՀ ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախա... Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու գործով կ... Ավանեսյանը Գերմանիայի նորանշանակ դեսպանին է ն... Ադրբեջանի նախագահն անիրատեսական է համարում Հա... Ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի հրաժարականի հ... Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրենի Ժ... Գլխավոր դատախազությունն ու Հայաստանում Նիդերլ... «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագի... Առաջին անգամ Հայաստանում հոկտեմբերի 17-ը նշվե... Տարոն Աճեմօղլուն արժանացել է Նոբելյան մրցանակ... Օտարերկրացիների ներկայությունը ձեռնտու չէ այս... Գործարկվելու են էլեկտրական շչակներ Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողի հ... Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ... Պարենային և ոչ պարենային ապրանքների մանրածախ ... Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել... Այսօր եմ այդ առաջարկը ստացել, նստած մտածում ե... Քաղաքում սատանա կա․ քարեր տեղափոխող բեռնատարն... Հայկական Whatsapp հաշիվների գողությունը շարու... Փաշինյանն ու Տոկաևը քննարկել են տարածաշրջանայ... Սարգիս Խանդանյանը կմեկնի Տաշքենդ Ովքեր են արդարադատության նախարարի նոր թեկնածո... Երեք օրում բացահայտվել է հանցագործության 197 ... 41 տարեկան էր, 2 երեխաների հայր․ դաժան ծեծից ... Անձրև ու ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Ազատի զորանոցի ողբերգական հրդեհի գործով մեղադ... ՀՀ նախագահը պաշտոնական այցով ժամանեց Ղազախստա... Հրդեհ՝ Հերհեր գյուղում. դեպքի վայր է մեկնել 2... «Պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»․ Արմեն Խաչատ... Գրանցվել է 448 դեպք, որից 172-ը՝ արտակարգ. Փր... «Պոլոնեզից» մինչեւ «Օպտիմա». նոր գաղտնի փաստա... ԱՄՆ-ն հակահրթիռային համակարգ և զորքեր կուղարկ... Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին ... Կառուցապատողը 1 օրում վերացրել է շինհրապարակի... Հայկական խաղողագործությունը վերածնունդ է ապրո... Ժնևում մեկնարկել է Միջխորհրդարանական միության... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Մեկ շաբաթվա ընթացքում՝ 2 զոh․ բանակը մատնված ... Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պա... Ղազախստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օ... Գյումրու նախկին քաղաքապետի որդու գործով ձերբա... Ապօրինի ծառահատումների դեմ ոստիկանության պայք... Մի շարք պատմամշակութային օբյեկտներ նորահայտ հ... Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային միջանցքը կա... «Հայկական ավիաուղիներ»-ի չվերթերը ժամանակավոր... Ցանկացած անձ ունի առանց ցավի ապրելու իրավունք... Ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել․ մանրամասներ Թրամփի հանրահավաքի ժամանակ ձերբակալված տղամար... ՔՊ-ում արդարադատության նախարարի նոր թեկնածու ... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 14-ի համար Երևանում հայտնաբերվել է դանակահարված տղամարդո... Միշտ զգոն ու աչալուրջ․ դիրքապահները․ ՀՀ ՊՆ Զինծառայողը մահացու հրազենային վնասվածքը ստաց... Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ... Վենետիկի հանձնաժողովը կարծիք է հայտնել երեք օ... Իսրայելում 4 զինվոր զոհվել է, գրեթե 70 մարդ՝ ... Ի՞նչ է կատարվում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցո... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը վիրահատվել է Աշխարհի 70 գիտնական, ինժեներ մեկտեղել են ջանք... Երևանում 48 համարի ավտոբուսը բախվել է շինությ... Ծեծի ենթարկված վարորդներից մեկը հիվանդանոցում... Էլեկտրամոբիլների՝ առանց մաքսատուրքի ներմուծմա...

Մեր ընթացքը եղել է ճիշտ ուղղությամբ, այսօր էլ մենք ճիշտ ուղու վրա ենք․ Սերժ Սարգսյանի ուղերձը

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության Նախագահն ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ, պարո՛ն Բակո Սահակյան,

Ձե՛րդ Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Երկրորդ,

Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին,

Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ, պարո՛ն Արկադի Ղուկասյան,

Հարգարժա՛ն հյուրեր,

Սիրելի՛ հայենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ:

Այսօր մեծ տոն է, թերևս՝ հայության համար ամենամեծ տոնը:
Հայոց անկախ պետականության վերականգնումը իրականացումն էր մեր վաղեմի երազանքի: Նաև պսակն էր այն տևական ու հերոսական պայքարի, որ մղել էին հայորդիների բազում սերունդներ:

Մենք այն երջանիկ սերունդն ենք, որ իր աչքերով տեսավ այդ մեծագույն օրը: Այդ օրվանից անցել է 26 տարի, որ քիչ ժամանակ չէ:

Ժամանակն ընդհանրապես աշխատում է նրա օգտին, ով արդյունավետ է օգտագործում այդ ժամանակը: Այս ընթացքում արվել է շատ բան, բայց պետք է խոստովանել, որ մենք միշտ չէ, որ առավելագույն արդյունավետությամբ ենք օգտագործել անցած 26 տարիները:

Համոզված եմ, որ կարելի էր անել ավելին: Բայց մեր ընթացքը եղել է ճիշտ ուղղությամբ: Այսօր էլ մենք ճիշտ ուղու վրա ենք:

Ավելին, պիտի փորձենք hետ բերել բաց թողածը: Պիտի դա անենք մեր ուժերի նկատմամբ ունեցած մեծ հավատով և լավատեսությամբ:
Հոռետեսները երբեք որևէ գործ չեն արել ո՛չ մարդկության, ո՛չ իրենց ժողովրդի համար: Աշխարհի բոլոր մեծագործություններն արել են լավատեսները: Արել են նրանք, ովքեր հավատացել են մարդուն, հավատացել են իրենց երկրի ու ժողովրդի և ընդհանրապես մարդկության ապագային:

Լավատեսությունը իրականությունից կտրված լինելու և փուչ երազանքների մեջ չէ: Լավատեսությունն իրականությունը փոխելու վճռականության մասին է: Իրականությունն ավելի լավը դարձնելու ծրագրերի, նպատակների և իղձերի մասին է:

Այո՛, մենք ունենք ծրագրեր, նպատակներ և իղձեր, և դրանք կյանքի կոչելը ներկա սերնդի պատմական պարտավորությունն է: Չեմ կասկածում, որ մենք դա անելու ենք:

Ես լավատես եմ: Ես հավատում եմ մարդուն, հավատում եմ մեր ժողովրդի հավաքական ունակությանը, մեր երկրի և ողջ մարդկության ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագային:

Այո՛, այսօր ողջ աշխարհում իսկապես մեծ է լարվածությունը, բազմաթիվ և լուրջ են մարտահրավերները գրեթե բոլորի, այդ թվում և՝ մեզ համար: Բայց խնդիրները լուծելու համար են, այլ ոչ թե՝ հուսահատության առիթ:

Մեր աչքի առաջ կրոններ են ծագել ու անհետացել, կայսրություններ են բարձրացել ու կործանվել, հին ազգեր են վերացել ու նոր ազգեր են ձևավորվել, բայց աշխարհը դրանից չի կործանվել, իսկ մենք էլ շարունակում ենք մեր ճանապարհը:

Այսօր՝ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի օրը, մենք լավատեսորեն արձանագրում ենք հետևյալը.
Առաջին. Հայաստանի ժողովուրդը շարունակում է իր երթը՝ հենվելով իր պատմական, մշակութային ու լայն առումով՝ քաղաքակրթական ժառանգության վրա, շարունակելով հավատարիմ մնալ ազատության և մարդասիրության գաղափարներին:

Երկրորդ. Հայաստանի ժողովուրդը շարունակում է իր երթը՝ ունենալով բարեկամներ, դաշնակիցներ և գործընկերներ:

Երրորդ. Հայաստանի ժողովուրդը շարունակում է աշխատել իր պաշտպանունակության և բարեկեցության բարձրացման ուղղությամբ՝ հստակ գիտակցելով, որ անկախությունը նախ և առաջ ի՛ր պատասխանատվությունն է:

Չորրորդ. Հայաստանի ժողովուրդն իր իշխանությունը ձևավորում է օրինական և ժողովրդավարական ճանապարհով: Նա օրինապահ է ու ազատատենչ և չի հանդուրժելու որևէ իշխանություն, որ ինքը չի ձևավորել:

Այս չորս նախադրյալները կարևորագույն հիմք են վաղվա հաջողությունների:

Վաղվա Հայաստանը աշխարհին ներկայանալու է որպես արագ զարգացող երկիր, որպես տեղեկատվական հասարակություն՝ զինված առաջադեմ տեխնոլոգիաներով: Աշխարհում այսօր տեղի ունեցող գիտատեխնիկական նոր հեղափոխությունը հայ ժողովրդի դաշնակիցն է: Մեր այդ հզոր դաշնակիցը փոխում է և դեռ փոխելու է գրեթե բոլոր պատկերացումները ռեսուրսների մասին, լինեն դրանք բնական, մարդկային, ֆինանսական և այլ: Նոր տեխնոլոգիաները մարդկանց և ժողովուրդներին հնարավորություն են տալիս համեստ ռեսուրսներով հասնել անհամեմատ մեծ արդյունքների: Սա ճակատագրի նվեր է համեստ ռեսուրսներով Հայաստանի համար, և մենք իրավունք չունենք չօգտագործելու պատմական այս հնարավորությունը:

Այն հատվածներում, որտեղ դեռ պատրաստ չենք, պետք է կրթվենք, սովորենք և աճենք, շարժվենք առաջանցիկ տեմպերով: Մեր նպատակը հստակ է՝ տնտեսության և հասարակական կյանքի բոլոր ոլորտները պետք է քայլեն հաջողություն արձանագրած երկրների ճանապարհով:

Սակայն պետք չէ ակնկալել, որ տնտեսության զարգացումն ինքնըստինքյան լուծելու է մեր բոլոր հիմնախնդիրները: Ժամանակակից աշխարհում կտրուկ մեծացել են միգրացիոն հոսքերը: Ես այս հարցին անդրադարձել եմ նաև օրերս կայացած Հայաստան-սփյուռք համաժողովի ժամանակ: Այդ հոսքերի պատճառները շատ են և բազմապիսի: Մենք իսկապես ցավագին ենք ընդունում բնակչության արտահոսքի փաստը և ճիշտ ենք անում:

Մեր պարագայում սա ազգային անվտանգության հարց է: Մենք խնդիր ենք դրել Հայաստանի բնակչության թիվը մեծացնելու, հասցնելու մինչև 4 միլիոնի: Լուրջ միջոցառումներ են նախատեսվում և՛ բնակչության բնական աճն ավելացնելու, և՛ ներգաղթ կազմակերպելու ուղղությամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անվտանգության հարցը թիվ մեկ հարցն է ցանկացած երկրի համար: Յուրաքանչյուրն այդ հարցը լուծում է՝ ելնելով իր պայմաններից և հատկապես ունակություններից: Անցած 26 տարիները միարժեքորեն ցույց են տվել, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները կենսունակ են և պաշտպանունակ: Ցույց են տվել, որ սին էին այն հեքիաթները, թե իբր շրջափակված Հայաստանը դատապարտված է ձախողման, իսկ նավթագազային Ադրբեջանն անպայման հասնելու է մեծ հաջողության: Ավելին, մեզ փորձում էին համոզել, թե իբր Ադրբեջանի տնտեսական հաջողությունները գրավական էին լինելու Արցախի և Հայաստանի ոչնչացման:

Քարոզչական և քաղաքական առասպելների ամենադաժան, բայց արդարացի թշնամին իրականությունն է: Իսկ իրականությունը ազատ և զարգացող, օր օրի ամրացող ու շենացող հայկական երկու պետություններն են:

Անվտանգության հարցերը մեր պարագայում կապված են մեր երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների հետ: Այստեղ չկան մանրուքներ կամ երկրորդական հարցեր: Սա է մեր միասնական պատասխանը անվտանգության մեր բոլոր մարտահրավերներին: Նաև խորհրդանշական է, որ այս խոսքերը հնչում են այստեղ` Պաշտպանության նախարարության՝ մեր զինված ուժերին սազական այս վարչական համալիրում:

Սիրելի՛ հայրենակիցներ,

1991 թվականի այս օրը մեր ժողովուրդը քվեարկեց անկախ ու ժողովրդավար Հայաստանի օգտին: Նման քվեարկություն իրականացնում է այն քաղաքացին, ով լավատես է և վստահ իր ուժերին:
Համոզված եմ, որ մեր երկրի անկախության հաջորդ քսանվեց տարիներին մենք շարունակելու ենք առաջ շարժվել ավելի մեծ լավատեսությամբ և ինքնավստահությամբ:

Փա՜ռք Հայաստանի ժողովրդին:

Խոնարհո՜ւմ Հայաստանի ազատության համար զոհվածների հիշատակին:

Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը:

Խնձորեսկի բնակչի 14 կովը կորել է․ կասկածներ ո... Տուբերկուլոզային կոքսիտ․ հետևանքները Ոստիկանները թմրանյութի ապօրինի շրջանառության ... Հրդեհ՝ Սյունիքում. այրվել է մոտ 41 հա խոտածած... Չավին անկեղծ չէր ինձ հետ․ Դեստ Բաղրամյան պողոտայում բախվել են Toyota-ն ու Ni... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Ալբերտ Թադևոսյանը նոր ակումբ ունի Մանրամասներ՝ Արտենի-Արագածավան ճանապարհին տեղ... Քննարկվել է մշակութային, կրթական կենտրոնի ստե... Սիմոնյանը թուրք գործընկերոջն է ներկայացրել Հա... «Երևան սիթի»-ի տնօրենը ծայրահեղ ծանր ախտորոշմ... Կայացել է «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեո... Շատ կարևոր հանդիպում տեղի ունեցավ․ Սիմոնյանը ... ԱՄՆ դեսպանատունը իր երկրի քաղաքացիներին հորդո... Ֆրանսիան Հայաստանի կողքին է իր արդար ու ժողով... «Opel»-ը բախվել է գազատար խողովակին. վարորդը ... Նոր փոփոխություններ հասարակական տրանսպորտից օ... Որոշել ենք՝ Ուկրաինայում մեր առաքելության ման... Թաթոյանը Լոնդոնի հայ համայնքի հետ քննարկել է ... Մեքենայի սրահում զենք-զինամթերք և թմրանյութ է... Տավուշի սահմանամերձ գյուղերում հազարավոր ընտա... Գյումրիի նախկին քաղաքապետի որդուն գրավի դիմաց... Ապագա կրտսեր հրամանատարների պարապմունքները «Բոլոր մարդկանց կյանքը հավասարապես արժեքավոր ... Եգորյանը հաղթել է թուրք մրցակցին, Զախարյանը՝ ... Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հ... ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ կհրավիրվե... Խորհրդարան են այցելել «Դանիայի եվրոպական շարժ... Ադրբեջանը կեղծում է օկուպացված Դադիվանքի և Գա... «Հեզբոլլահ»-ը հայտնել է Թել Ավիվից 30 կմ հեռա... Կատարվելու են պայթեցման աշխատանքներ Օգնող, հասնող ոսկի տղա էր Աղասը. հրազենից մահ... ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը մեկնում ... Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Ս. Ան... Մեկնարկել է Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգայի... Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն այցելել... ՀՀ ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախա... Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու գործով կ... Ավանեսյանը Գերմանիայի նորանշանակ դեսպանին է ն... Ադրբեջանի նախագահն անիրատեսական է համարում Հա... Ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի հրաժարականի հ... Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրենի Ժ... Գլխավոր դատախազությունն ու Հայաստանում Նիդերլ... «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագի... Առաջին անգամ Հայաստանում հոկտեմբերի 17-ը նշվե... Տարոն Աճեմօղլուն արժանացել է Նոբելյան մրցանակ... Օտարերկրացիների ներկայությունը ձեռնտու չէ այս... Գործարկվելու են էլեկտրական շչակներ Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողի հ... Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ... Պարենային և ոչ պարենային ապրանքների մանրածախ ... Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել... Այսօր եմ այդ առաջարկը ստացել, նստած մտածում ե... Քաղաքում սատանա կա․ քարեր տեղափոխող բեռնատարն... Հայկական Whatsapp հաշիվների գողությունը շարու... Փաշինյանն ու Տոկաևը քննարկել են տարածաշրջանայ... Սարգիս Խանդանյանը կմեկնի Տաշքենդ Ովքեր են արդարադատության նախարարի նոր թեկնածո... Երեք օրում բացահայտվել է հանցագործության 197 ... 41 տարեկան էր, 2 երեխաների հայր․ դաժան ծեծից ... Անձրև ու ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Ազատի զորանոցի ողբերգական հրդեհի գործով մեղադ... ՀՀ նախագահը պաշտոնական այցով ժամանեց Ղազախստա... Հրդեհ՝ Հերհեր գյուղում. դեպքի վայր է մեկնել 2... «Պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»․ Արմեն Խաչատ... Գրանցվել է 448 դեպք, որից 172-ը՝ արտակարգ. Փր... «Պոլոնեզից» մինչեւ «Օպտիմա». նոր գաղտնի փաստա... ԱՄՆ-ն հակահրթիռային համակարգ և զորքեր կուղարկ... Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին ... Կառուցապատողը 1 օրում վերացրել է շինհրապարակի... Հայկական խաղողագործությունը վերածնունդ է ապրո... Ժնևում մեկնարկել է Միջխորհրդարանական միության... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Մեկ շաբաթվա ընթացքում՝ 2 զոh․ բանակը մատնված ... Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պա... Ղազախստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օ... Գյումրու նախկին քաղաքապետի որդու գործով ձերբա... Ապօրինի ծառահատումների դեմ ոստիկանության պայք... Մի շարք պատմամշակութային օբյեկտներ նորահայտ հ... Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային միջանցքը կա... «Հայկական ավիաուղիներ»-ի չվերթերը ժամանակավոր... Ցանկացած անձ ունի առանց ցավի ապրելու իրավունք... Ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել․ մանրամասներ Թրամփի հանրահավաքի ժամանակ ձերբակալված տղամար... ՔՊ-ում արդարադատության նախարարի նոր թեկնածու ... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 14-ի համար Երևանում հայտնաբերվել է դանակահարված տղամարդո... Միշտ զգոն ու աչալուրջ․ դիրքապահները․ ՀՀ ՊՆ Զինծառայողը մահացու հրազենային վնասվածքը ստաց... Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ... Վենետիկի հանձնաժողովը կարծիք է հայտնել երեք օ... Իսրայելում 4 զինվոր զոհվել է, գրեթե 70 մարդ՝ ... Ի՞նչ է կատարվում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցո... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը վիրահատվել է Աշխարհի 70 գիտնական, ինժեներ մեկտեղել են ջանք... Երևանում 48 համարի ավտոբուսը բախվել է շինությ... Ծեծի ենթարկված վարորդներից մեկը հիվանդանոցում... Էլեկտրամոբիլների՝ առանց մաքսատուրքի ներմուծմա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan