Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը՝ Բաքվում
Արմեն Աշոտյանն ու «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն արդեն հասել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից:
«Այսօր տոնական ողջ օրը ճանապարհներին էինք։ Վերջապես հասանք Բաքու։ Սրտանց շնորհավորում ենք մեզ բոլորիս մեր պետության ծննդյան առիթով։ Խորին երախտիքը Հայաստանին իրենց կյանքը նվիրած մարդկանց։ Մենք ուժեղ ենք միասին և ոչինչ ենք առանց մեր Հայրենիքի։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը»,- գրված է հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում:
Նշենք, որ պատգամավորները մեկնել են Եվրանեսթի նիստին մասնակցելու նապատակով: