Մելանյա Թրամփին ծաղրել են համեմատելով վարդագույն փուչիկի և վարդագույն հովազի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կին՝ Մելանյա Թրամփը համացանցում ծաղրուծանակի առարկա է դարձել: Ամենի պատճառը դարձել է հագուստը, որով նա ելույթ է ունեցել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական հանձնաժողոցի գագաթնաժողոցի ժամանակ: Այս մասին գրում է «BBC»-ն:
ԱՄՆ առաջին տիկնոջ ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի մասնակից երկրների առաջին տիկինների համար նվիրված էր համացանցում երեխաներին վիրավորելուն և վախեցնելուն:
«Ոչ մի երեխա չպետք է քաղց, հետապնդում, վախ, տագնապ, հարձակումներ և մեկուսացում զգա, որոնցից անհնար կլինի փրկվել»,- հայտարարել է Մելանյան:
Սակայն չնայած նրա ջանքերին՝ ներկաների ուշադրությունը ուղղել դեպի համացանցում երեխաներին վիրավորելը, համացանցի օգտատերերի ուշադրությունը գրավել է Մելանյա Թրամփի մեծ վարդագույն զգեստը ինսպանական Delpozo նորաձևության տնից: Համացանցում Մելանիայի զգեստը համեմատել են վարդագույն փուչիկի և վարդագույն հովազի հետ: