Կանացի հմայքի 14 գաղտնիքներ Սոֆի Լորենից
Ներկայացնում ենք կանացի հմայքի 14 գաղտնիքներ ամենագեղեցիկ իտալուհի, տաղանդավոր և հմայիչ դերասանուհի Սոֆի Լորենից:
1.Ոչինչ կնոջն այնքան գեղեցիկ չի դարձնում, որքան հավատը, որ նա գեղեցիկ է:
2.Բնավորությունը գեղեցկության կարևորագույն բաղադրիչն է:
3.Մարդիկ կարծում են, որ դեմքի թերությունները պետք է թաքցնել, սակայն ո՞րն է արդյոք թերությունը: Հաճախ որոշ տարրեր պետք է ընդգծել, ոչ թե թաքցնել:
4.Տղամարդու երևակայությունը կնոջ լավագույն զենքն է:
5.Խելացի կանանց տղամարդիկ նկատում են, գեղեցիկներին՝ աչքերով գտնում են հազարավորների մեջից և միայն հմայիչներին երբեք չեն մոռանում:
6.Ոչինչ գեղեցիկ չի լինում բոլոր կողմերից:
7.Դժվար է շլացուցիչ դառնալ, եթե դու ծույլ ես:
8.Սանրվածքն ազդում է օրվա ընթացքի և արդյունքում ողջ կյանքի վրա:
9.Գեղեցիկ չեն լինում այն աչքերը, որոնք երբեք լաց չեն եղել:
10.Ես կարող եմ «ոչ» ասել 20 լեզվով: Կնոջ համար դա լիովին բավարար է:
11.Պարզությունը նրբագեղության էությունն է:
12.Կինը տղամարդու կյանքի ոճն ու մակարդակն է:
13.Համեղ ուտելիքի հիմնական բաղադրիչը սերն է, սերը նրանց նրանց նկատմամբ, ում համար պատրաստում ենք:
14.Կինն, ով լիովին վստահ է իր գեղեցկության մեջ, վերջիվերջո դրանում կհամոզի նաև մյուսներին: