Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանի Բալաքենի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Ինչպես հայտնել են Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից, երկրաշարժը գրանցվել է այսօր՝ տեղի ժամանակով 13:06-ին, Բալաքենի շրջանի տարածքում:
Ստորգետնյա ցնցումների մագնիտուդը կազմել է 3,8, դրանք գրանցվել են 5 կիլոմետր խորության վրա:
Երկրաշարժը չի զգացվել: