Պամելա Անդերսոնը որոշել է հրապարակավ Քիմից պատասխան պահանջել
50-ամյա Պամելա Անդերսոնը իր անձնական էջում Քիմ Քարդաշյանին ուղղված բաց նամակ է հրապարակել: Դերսանուհին արդեն երկար տարիներ հրաժարվել է մսից, բնական մորթուց կարված իրերից և կոչ է անում մնացած հայտնիներին նույնպես հետևել իր օրինակին:
36-ամյա Քիմի հետ հանդիպելուց հետո Անդերսոնը որոշել է հրապարակավ Քիմից պատասխան պահանջել:
«Սիրելի Քիմ, ինձ համար շատ հաճելի էր քեզ տեսնել Նյու-Յորքի նորաձևության շաբաթին: Կարող եմ ասել, որ դու լավ մարդ ես՝ մեծ և գեղեցիկ սրտով: Գրում եմ այս տողերը, որպեսզի կոչ անեմ քեզ ապրումակցում դրսևորել նորաձևության իսկական զոհերի՝ կենդանիների հանդեպ, որոնց սպանում են հանուն մորթու: Կարծում եմ, որ դու կսարսափես, եթե տեսնես այն բոլոր դաժանությունները, որոնց ես տեսել եմ մորթու ֆերմաներում»,-գրառել է դերասանուհին: