Հայ հայտնիներ, ովքեր կյանքից անժամանակ են հեռացել (լուսանկարներ)
Հայ հասարակությունը ժամանակ առ ժամանակ ցնցվում է կյանքից անժամանակ հեռացած հայ հայտնիների լուրերով։ Սակայն նրանց թողած գործերը միշտ մնայուն են մնում։ Ներկայացնում ենք կյանքից անժամանակ հեռացած հայ հայտնիներին։
2012 թվականին ԱՄՆ–ում վիրահատությունից մահացել է Ֆլորա Մարտիրոսյանը։
2014թ. դեկտեմբերի 28-ին ծանր հիվանդության արդյունքում մահացել է քաղաքական գործից Վահան Հովհաննիսյանը:
Անցած տարվա նոյեմբերի 2-ին կյանքից հեռացավ Հասմիկ Ղարիբյանը՝ «Կարգին Հասոն»: 34 տարեկան հասակում քաղցկեղը ընդհատեց նրա կյանքը:
2006 թվականին մահացել է Արամ Ասատրյանը։
2007 թվականին ԱՄՆ–ում ինքնասպան է եղել Էլվինա Մակարյանը։
Մարկ Սաղաթելյանը մահացել է հուլիսի 31-ին 2013թ-ին: Նրա մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, նաև գլխուղեղում արյունազեղում է հայտնաբերվել:
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Երվանդ Ենգիբարյանը մահացել է 30 տարեկանում՝ 2013թ. հոկտեմբերի 21-ին:
Վարդուհի Վարդանյանը մահացել էր 2006թ. հոկտեմբերի 15-ին ավտովթարից ՝ Մարտունիից վերադառնալու ճանապարհին, ուր նա գնացել էր համերգային ծրագրով:
2009թ. հունիսի 22-ին` երեկոյան ժամը 22.55-ին, Էջմիածնից Երեւան վերադառնալիս ավտովթարի արդյունքում մահացել են «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» հեռուստասերիալի հերոսներ Գոքորը (Գեղամ Խանդիլյան) եւ Գարիկը (Արամ Միսկարյան)։