6000 եվրո` թուրքական բանակից ազատվելու համար
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է արտասահմանաբնակ թուրքերի խորհրդի անդամների հետ: Քննարկման թեմաներից մեկն էլ եղել է զինծառայության փոխարեն վճարվելիք գումարի նվազեցման հարցը: Թուրքական «Հաբեր թուրք» կայքի տեղեկացմամբ' խորհրդի անդամների կողմից առաջարկվել է այն սահմանել 5-6.5 հազար եվրո: Այդ նպատակով վարչապետի օգնական Բեքիր Բոզդաղը Թուրքիայի Պաշտպանության նախարարության գնությամբ պատրաստել է առաջարկների փաթեթ, ըստ որի, վերոհիշյալ վճարի չափը սահմանվել է 6000 եվրո:
Եթե վարչապետի հաստատմանը ներկայացված առաջարկում որևէ փոփոխություն չկատարվի, ապա հենց այդ գումարն էլ կհաստատվի: Դա կնշանակի, որ պահանջվող գումարը վճարելու արդյունքում տվյալ անձն ազատվում է զինապարտությունից: Բայց անկախ դրանից պարտադիր կերպով 21-օրյա զինվորական ուսուցում է անցնում: Այս օրենքը հիմնականում կիրառվում է արտագնա աշխատանքի մեջ գտնվողների նկատմամբ: Մինչև 2011 թվականը վճարի ենթակա գումարը կազմել է 5.120 եվրո: Սակայն նույն թվականի դեկտեմբերին ընդունված որոշման համաձայն գումարը դարձավ 10000 եվրո, ինչպես նաև վերացվեց 21 օրյա զինվորական դասընթացը: