Ծեծկռտուք՝ «Մոսկվա» առևտրի կենտրոնում. ձերբակալվել է 100 մարդ
Կենցաղային կոնֆլիկտից հետո, որը տեղի է ունեցել «Մոսկվա» առևտրի կենտրոնի մոտ, ձրեբակալվել է շուրջ 100 մարդ: Իրավապահները ստուգում են, արդյո՞ք այդ մարդիկ միգրացիոն հաշվառման մեջ են, թե ոչ, նաև մատնահետքերի ստուգում են անցկացնում: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մոսկվա» առևտրի կենտրոնի անվտանգության ծառայության աշխատակիցները ծեծել են աշխատողին՝ Տաջիկստանի քաղաքաղուն: Խանութի այլ աշխատողներ պաշտպանվել են ծեծված մարդուն, ծեծկռտուք է սկսվել:
Կոնֆլիկտին խառնվել է ոստիկանությունը: Դեպքից հետո ստուգումներ են անցկացվում: