Աշխարհում առաջին էլեկտրական «Hummer H1»-ը՝ հատուկ Շվարցենեգերի համար (տեսանյութ)
Ավստրիական «Kreisel Electric» ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին էլեկտրական «Hummer H1»-ը՝ հատուկ Առնոլդ Շվարցենեգերի համար: Այս մասին դերասանը հայտնել է «Instagram»-ի իր էջում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Հատուկ մեքենայի ներկայացումը տեղի է ունեցել Ռեյնբախ քաղաքում: Հայտնի հոլիվուդյան դերասանի հետ հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը:
Նոր ավտոմեքենան 490 ձիաուժ հզորություն ունի, այն կարող է 300 կմ ճանապարհ անցնել առանց լիցքավորման:
Այս տարվա սկզբին նույն ընկերությունը Շվարցենեգերի համար հատուկ «Mercedes-Benz G-Class» էր ստեղծել: