Էրդողանը Պուտինի հետ կընթրի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ հանդիպում է անցկացնելու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերի 28-ին՝ հաջորդ հինգշաբթի օրը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Anadolu» գործակալությանը:
«Երկուշաբթի մենք հեռախոսազրույց կունենաք պարոն Պուտինի հետ, իսկ հաջորդ հինգշաբթի օրը միասին կընթրենք»,- նշել է Էրդողանը:
Նա հավելել է, որ նրանք միասին կքննարկեն Սիրիայի իրավիճակը և արտաքին քաղաքական իրադարձությունները:
Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր, որ չի դիտարկի Ռուսաստանի հետ համագործակցությունը որպես Արևմուտքի և ՆԱՏՕ-ի երկրների հարաբերությունների այլընտրանք: