«Արքայադուստր» Լեյլան, պարզվում է, նաև անդաստիարակ է
ՄԱԿ-ում Իլհամ Ալիևի ելույթը զարմացրել է նրա դստերը (տեսանյութ)
Երեկ գրեթե բոլոր ԶԼՄ-ները անդրադարձան Ադրբեջանի բռնապետի ընտանիքի կողմից ՄԱԿ-ը «գրոհելուն» և «ավարում» կազմակերպված ֆոտոսեսիային: Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցող ադրբեջանական պատվիրակությունը ներկայացնում էին ապշերոնյան բռնապետ Իլհամ բեյը, նրա կինը՝ փոխբռնապետ Մեհրիբան խանումը և Ալիևների միակ հույսը՝ Լեյլան:
Ադրբեջանական ընդդիմադիր Meydan Tv կայքն այսօր մի տեսանյութ է տարածել, որտեղ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունեցող Իլհամ Ալիևի ընտանիքի անդամները, հայրիկի՝ Իլհամի ելույթը ոչ միյան նկարահանում էին, այլև իրենց հրճվանքն ու զարմանքն են արտահայտում:
Որքան կարելի է կռահել Լեյլայի զարմացած արձագանքից, նա ոչ թե ապշահար է լինում հայրիկի խիզախությունից, ով ՄԱԿ-ի ամբիոնից մեղադրում է Սերժ Սարգսյանին ադրբեջանցիների հանդեպ հանցանքներ գործելու մեջ, այլ զարմանում է Իլհամ Ալիևի ստերից: Լեյլայի արձագանքը սպասելի էր: Նա շատ լավ գիտի, թե ինչպես են հարազատ պապիկն ու հայրիկը հնարել Խոջալուի ցեղասպանություն կոչվածը և այն վերածել են հակահայկակակն շոուի:
Տեսանյութում հատուկ անդրադարձ կա նաև Հայաստանի պատվիրակության «արձագանքին»: Իլհամի ելույթի ժամանակ հայաստանյան պատվիրակությունը ներկայացված էր ընդամենը մեկ անդամով, ով այն պահին, երբ Իլհամը Հայաստանին և հայերին մեղադրում էր Արցախն օկուպացնելու մեջ, քնած էր:
Հ.Գ.«Արքայադուստր» Լեյլան պարզվում է նաև անդաստիարակ է: Հոր ելույթի ժամանակ նա ոչ միայն չէր թաքցնում իր հույզերը, այլև ջանադրդաբար մաստակ էր ծամում: Ակ և կարա կոյունլուների հետնորդները չեն կարող հրաժարվել իրենց սիրելի զբաղմունքից՝ որոճալուց:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք