Իվանկա Թրամփին կրկին ծաղրել են
Սոցիալական կայքերի օգտատերերը ծաղրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփին զարմիկների լուսանկարի տակ արված գրառման համար, որը նա հրապարակել է թվիթթերյան իր էջում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Independent»-ին:
Սեպտեմբերի 12-ին Թրամփի որդի Էրիկն ու նրա կին Լարան որդի ունեցան՝ Լյուկը: Իվանկան կիսվել է լուսանկարով, որի տակ նշել է, որ «զարմիկ Լյուկին գրկելը հակառակ դեպքում հրաշալի օրվա լավագույն մասն են»:
Օգտատերերն այս գրառումը ծիծաղելի են համարել: Շատերը զարմացել են, որ Իվանկան չգիտի «հակառակ դեպքում» բառի նշանակությունը: