Պորոշենկոն և ԱՄՆ փոխնախագահը լքել են դահլիճն ու չեն լսել Լավրովին
ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Պենսը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն լքել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախարարական նիստերի դահլիճը ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի ելույթից առաջ: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Դրանից առաջ երկու քաղաքական գործիչները ելույթ են ունեցել նիստի ժամանակ: Հետո Պորոշենկոն դուրս է եկել շենքից, մի քանի րոպե անց նրան հետևել է Պենսը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ ՌԴ ներկայացուցիչնեչը՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Պյոտր Իլիչևը և Պետդումայի Միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին լքել էին նիստի դահլիճն այն բանից առաջ, երբ դահլիճ մտավ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:
Նա հայտնել է, որ ՌԴ-ն Բելառուսի հետ համատեղ զորավարժությունների ժամանակ պատրաստվում էր հարձակվելուն Մերձբալթյան երկրների վրա: