Բաքվում յուրաքանչյուր հակահայկական դրսևորում հակահարված կստանա հայկական պատվիրակության կողմից
Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները վաղը՝ սեպտեմբերի 21-ին, մեկնելու են Բաքու՝ մասնակցելու Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը:
Հաշվի առնելով Ադրբեջանի վարած քաղաքականությունը և մշտական սադրանքները` մեծ ռիսկ է նշված համաժողովին հայկական պատվիրակության մասնակցությունը: Այս հանգամանքի հետ մեկտեղ հարկ է ընդգծել, որ Հայաստանի մասնակցությունն ունի ամենից առաջ կանխարգելիչ նշանակություն, քանի որ հնարավորություն չի տա ազերիներին Եվրանեսթ ԽՎ-ի համաեվրոպական հարթակն օգտագործել հակահայկական քարոզչական նկատառումներով, իսկ յուրաքանչյուր հակահայկական դրսևորում հակահարված կստանա հայկական պատվիրակության կողմից: Ուստի մնում է ուշի-ուշով հետևել համաժողովի ընթացքին և սատարել հայկական պատվիրակության անդամներին, ովքեր, տեսնելով հանրային բուռն աջակցությունը, ավելի վճռական հանդես կգան:
Հայկ Դերզյան. Ֆեյսբուք