Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Մեքսիկայում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան:
Հիշեցնենք, որ Մեխիկո քաղաքում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո արտակարգ դրություն Է հայտարարված: Մեխիկոյում տասնյակ մարդիկ են զոհվել: Ավերվել են տասնյակ տներ:
Տեղի օդանավակայանը փակ Է, քաղաքի բազմաթիվ շենքերի բնակիչներ տարհանված են: Առնվազն 3,8 մլն մարդ մնացել Է առանց Էլեկտրականության: Շատ շրջաններում խափանված Է հեռախոսային կապը: