Երևանը՝ ԱՊՀ-ի զբոսաշրջային քաղաքների թոփ հնգյակում
ԱՊՀ երկրների տարածքում ճամփորդական վերլուծություններ իրականացնող «ՏուրՍտատ» գործակալությունը կազմել է 2017 թվականի աշնանը ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված ուղղությունների թոփ-տասնյակը:
Վարկանշային աղյուսակի թոփ-հնգյակում է հայտնվել Երևանը: Առաջատարներն են.
1.Մինսկ (Բելառուս),
2.Աստանա (Ղազախստան),
3.Բաքու (Ադրբեջան),
4.Երևան (Հայաստան),
5.Ալմաթի (Ղազախստան),
6.Տաշքենդ (Ուզբեկստան),
7.Աշխաբադ (Թուրքմենիստան),
8.Կիև (Ուկրաինա),
9.Քիշնև (Մոլդովա),
10.Բիշքեկ (Ղրղզստան):
Ինչպես հաղորդել է գործակալությունը, Երևան այցելում են հիմնականում 3 օրով և մեկ օրվա բնակության համար ծախսում են 67 դոլար: