Մոսկվայում սեքս-սկանդալի կենտրոնում հայտնված աղջիկներից մեկը հայտնի օլիգարխի նախկին սիրուհին է եղել
Սեքս-սկանդալի կենտրոնում հայտնված աղջիկներից մեկը ռուս հայտնի գործարար Օլեգ Դերիպասկայի նախկին սիրուհին է եղել: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Ինչպես հայտնում է «Սուպեր» պորտալը, Նաստյա Ռիբիկան մի քանի ամիս եղել է օլիգարխի սիրուհին:
Աղջկա խոսքերով մի քանի տարի առաջ նա հեռուստաեթերթվ տեսել է Դերիպասկային և որոշել է գայթակղել նրան: Գործարարի հետ նա առաջին անգամ հանդիպել է հասարակական միջոցառման ժամանակ, որտեղ աղջկան ընկերն էր հրավիրել:
Դերիպասկայի հետ հարաբերությունները խզելուց հետո Ռիբկան գիրք է հրատարակել՝ օլիգարխներին գայթակղելու վերաբերյալ խորհուրդներ:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Մոսկվայում ձերբակալվել էին երկու աղջիկներ, որոնք սեռական հարաբերություններ էին ունեցել քաղաքի կենտրոնում՝ մարդկանց աչքերի առաջ:
Նրանց նկարահանել էին և սեպտեմբերի 7-ին տեսանյութը հրապարակել համացանցում, որն էլ արագորեն տարածվել էր: Ըստ տեսանյութի հերոսների, նրանք անգամ գաղափար չունեն, թե ով կարող էր նկարել իրենց և տարածել այն: