Մորգան Ֆրիմանը կոչ է արել պայքարել Ռուսաստանի դեմ
Ամերիկացի դերասան մորգան Ֆրիմանը նկարահանվել է քաղաքական տեսանյութում, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել պատմել 2016 թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի միջամտության մասին: Այս մասին հայտնում է «RT»-ն:
Ինչպես նշվում է «Breitbart»-ի նյութում՝ «Ռուսաստանի դեմ հետաքննության կոմիտե» անվանումով տեսանյութը նկարահանվել է Ռոբ Ռայների և «The Atlantic»-ի ավագ խմբագիր Դևիդ Ֆրումի նախաձեռնությամբ
« Պետք է, որպեսզի մեր նախագահը ուղիղ դիմի մեզ և բացահայտի ճշմարտությունը: Պետք է, որպեսզի նա Օվալաձև սենյակի աթոռին նստի և ասի. «Թանկագին ամերիկացիներ, վերջին ընտրությունների ժամանակ մենք ռուսական կառավարությայն կողմից հարձակման ենք ենթարկվել: Ես կոնգրեսին և մեր հատուկ ծառայություններին կոչ եմ արել անել հնարավորը մանրակրկիտ հետաքննություն անցկացնելու համար»,- ասել է Ֆրիմենը:
Դերասանի խոսքով՝ «ազատ աշխարհը հույս է դրել» ԱՄՆ-ի առաջնորդության վրա: