Կարապետյանը երկրում աճեցրել է արտագաղթը, գործազրկությունը, պետական պարտքը, իսկ Աբրահամյանը 2 տարվա ընթացքում՝ ոչինչ. հիմա ու՞մ հետ սելֆի կանեիք
Ձախի կոլոտ, քյաչալը ՀՀ նախկին վարչապետն է: Նա, մոտ երկու տարի լինելով վարչապետ, գրեթե օգուտ չի տվել երկրին: Փորձել է ներքին պասպորտներով ռսներին բերել Հայաստան, գյուղատնտեսությունում երաշխիքների սխեմա ստեղծել ու վարկերը էժանացնել: Փորձել է և... դե ամեն անգամ, ինչ որ կետի հասնելիս գործը կանգ էր առնում, անհասկանալի պատճառներով: Միակ շոշափելի արդյունքը, որ նա ունեցել է, տեղի է ունեցել իր պաշտոնանկությունից մի քանի շաբաթ առաջ։ Նա Իրանական գազը վաճառել էր Վրաստանին: Էդ մի բանը արել ա: Էդ մի բանն ա արել: Դրանից մի քանի օր հետո՝ Ծռեր...ՊՊԾ... Հաց «բերող»... դե գիտեք:
Աջի կյանքի կտորը ՀՀ ներկա վարչապետն է: Պաշտոնավարման մեկ տարում նա հասցրել է խոսել հազարավոր խնդիրներից ու հազարավոր հանձնարարականներ տալ, որոնք վերաբերվում էին Արմավիրի աղբին, Սյունիքի չրին, Ջերմուկի հյուրանոցին, Ծաղկաձորի ցուցանակներին, ծխելուն... ամեն ինչին, բացի Ծռերից: Մեկ ակնթարթում լուծում ստացան ներքին պասպորտի ու էժան վարկերի խնդիրները: Նա աճեցրել է ամեն ինչ՝ ՀՆԱ-ն, առևտրի բացասական սալդոն, արտագաղթը, գործազրկությունը, պետական պարտքը, դասակարգված վարկերի քանակը, բյուջեի դեֆիցիտը, գազի սպառումը, առոտավայրերում թարմ ձկան քանակը: Միայն ԿԲ պահուստներն ու ներդրումներն են կտրուկ նվազել իր օրոք: Հա... ու նա չի կարողացել Հովիկ Աբրահամյանի նման Իրանական գազը վաճառել Վրաստանին: Էդ մի բանը նա չկարողացավ անել: Էդ մի գծով խորհրդական չունեցավ նորմալ: Էդ մի ոլորտում նրա ունակությունները չներեցին...
Հիմա դուք էսքանը իմանալով ՝ ու՞մ հետ սելֆի կանեիք:
Արթուր Դանիելյան. Ֆեյսբուք: