Երգչուհի Ալսուն նշում է իր 30 ամյակը
Ալսու Ռալիֆովնա Աբրամովա, իսկ հայրական ազգանունը Սաֆինա: Նա ունի թաթարական ծագում: Ալսուն բարձրագույն կրթությունը ստացել է Լոնդոնում: Մասնագիտությամբ դիզայներ-ճարտարապետ է: 1998թ. ծանոթանալով հայտնի ռեժիսոր Վալերի Բելոցերկովսկու հետ` 1999թ. նկարահանում է իր առաջին "Зимний Сон" տեսահոլովակը:
2000թ.-ին 16-ամյա Ալսուն ներկայացրեց Ռուսաստանը Եվրատեսիլ մրցույթում և զբաղեցրեց պատվավոր 2-րդ հորիզոնականը:
Շնորհիվ “Universal" ընկերության նա դարձավ ռուս առաջին երգչուհին, ով երգեց համաշխարհային ճանաչում ունեցող Իգլեսիասի հետ: Միասնական դուետը կոչվում էր “You're my number one":
2006թ.-ին երգչուհին ամուսնացել է Յան Աբրամովիչի հետ: Այժմ զույգն ունի 2 երեխա: