Համացանցում է հայտնվել երկրաշարժից ավերվող Մեխիկոյի տեսագրությունը (տեսանյութ)
Մեխիկո քաղաքում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո արտակարգ դրություն Է հայտարարված: Մեխիկոյում տասնյակ մարդիկ են զոհվել: Ավերվել են տասնյակ տներ: Տեղի օդանավակայանը փակ Է, քաղաքի բազմաթիվ շենքերի բնակիչներ տարհանված են: Առնվազն 3,8 մլն մարդ մնացել Է առանց Էլեկտրականության: Շատ շրջաններում խափանված Է հեռախոսային կապը:
7,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:14-ին (Գրինվիչով՝ 18:14-ին): Ինչպես հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Պուեբլայի նահանգի Ատենսինգո քաղաքից ոչ հեռու՝ Մեխիկոյից մոտավորապես 120 կմ հեռավորության վրա: Երկրում երկրաշարժից զոհվածների թիվը հասել Է 226-ի:
Video captures building exploding after a 7.1 Earthquake strikes Mexico City. Please pray for Mexico. pic.twitter.com/iT7dxG69GF
— JJ (@Raiderzilla) 19 сентября 2017 г.