Ղրղզստանի քաղաքացին Լինկոլնի և Վաշինգթոնի հուշարձանների վրա իր անունն է փորագրել
Ամերիկայի իրավապահ մարմինները ձերբակալել Ղրղզստանի քաղաքացու, ով իր անունն է փորագրել ԱՄՆ նախկին նախագահներ Աբրահամ Լինկոլնի և Ջորջ Վաշինթոնի հուշարձանների վրա: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ Ղրղզստանի քաղաքացին ձերբակալվել է վանդալիզմի ակտ իրագործելու համար:
Դեպքից հետո ԱՄՆ-ում Ղրղզստանի դեսպանատունը կապվել է տղամարդու հետ՝ վերջինիս իրավական օգնություն ցուցաբերելու համար:
«Մեղադրյալը հաստատել է տեղի ունեցածը և զղջում է կատարվածի համար»,- հայտել են ղրղզ լրատվամիջոցները:
Նշվում է, որ դատարանը պատճառված վնասի չափը գնահատել է 2000 դոլար: