Քադիրովն ու Տիմատին 1000 բուրգեր են պատրաստել և բաժանել ցանկացողներին (տեսանյութ)
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը և ռուս ռեփեր-կատարող Տիմատին այսօր Գրոզնիում Պուտինի պողոտայում արագ սննդի կետ են բացել, որը պատկանում է Տիմատիին: Բացման կապակցությամբ Քադիրովն ու Տիմատին բոլոր ցանկացողների համար պատրաստել և բաժանել են բուրգերներ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Քադիրովը «Instagram»-ի իր էջում ավելի վաղ հայտնել էր, որ բացմանը սպասվում է «առեղծվածային հյուրի ներկայություն»: Տեխնիկական բացումը տեղի էր ունեցել դեռևս երկու շաբաթ առաջ: Չեչնիայի ղեկավարի հետ ընկերական հարաբերություններով հայտնի Տիմատին Մոսկվայից դուրս առաջին սննդի կետն է բացել Չեչնիայի ամենահայտնի և բազմաբարդ վայրում՝ Պուտինի պողոտայում:
Ընդհանուր հաշվով նրանք հազար բուրգեր են բաժանել:
Առաջին «Black Star Burger»-ը բացվել է 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Մոկսվայում: