Հայերին կրկնօրինակող Ալիևներին հանգիստ չեն տալիս Քարդաշյանները. որոշել են այսուհետ ամեն ինչ անել «ընտանիքով»
Նյու Յորքում իր աշխատանքներն է սկսել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը,որին մասնակցում են 130 երկրների պատվիրակություններ:100 երկրները ներկայացնում են ԱԳՆ ղեկավարները:
Իսկ մեր արևելյան հարևանը որոշել է ներկայանալ երկրի նախագահի մակարդակով: Սակայն Ադրբեջանի բռնապետի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունից պարզվեց, որ Իլհամ բեյի հետ Նյու Յորք են մեկնել և ՄԱԿ-ի աշխատանքներին մասնակցում են նրա կինը՝ Ադրբեջանի փոխնախագահը և դուստրը՝ Լեյլան: Այսինքն,Ադրբեջանը ՄԱԿ-ում ներկայացված է կառավարող ընտանիքի անդամներով: Ինչպես ասում են՝ «Նավթը փակում է բոլոր ժողովրդավարերի աչքերը»:
Հատկանաշական է,որ Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության տարածած լուսանկրաներից մեկում մի խումբ այլ երկների դիվանագետներ ակտիվորեն լուսանկարում են Ադրբեջանի կառավարող դինաստիայի ներկայացուցիչներին:
Համոզված եմ,որ ոչ թե զմայլված են Ալիևներերով, այլ որպես հուշ անմահացնում են աշխարհի ժողովրդավարության կենտրոններից մեկում՝Նյու Յորքում, «կվազի» բռնապետի ընտանեկան վայելքները:
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը շատ հետաքրքիր էր բնութագրել Ալիևների ռեժիմի ներքին քաղաքկանությունը ,որոնք սեփական հասարակությանը համոզում են, որ Ադրբեջանը համաշխարհային դերակատարություն ունեցող երկիր է: Զավեշտալին այն է, որ Ադրբեջանում շատերը հավատում են այդ զառանցանքին:
Հ.Գ.Հայերին նախանձող և կրկնօրինակող Ալիևներին հանգիստ չեն տալիս Քարդաշյանները: Իրենք էլ որոշել այսուհետ ամեն ինչ անել «ընտանիքով»: