Ինչպես են գաղտնալսում ռուսներին. «WikiLeaks»-ը բացահայտել է սխեման
«WikiLeaks» կայքը հրապարկել է ռուսական ընկերության մասին փաստաթղթերի մի շարք, որն իբրև թե սարքավորումներ է մատակարարում ռուս օգտատերերին գաղտնալսելու համար: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով թվիթթերյան արխիվին:
Հրապարակման մեջ խոսքը վերաբերում է պետերբուրգյան «Peter-Service» ընկերությանը, որը հիմնադրվել է 1992 թվականին: «WikiLeaks»-ի տվյալներով՝ այն հեռուստահաղորդակցական ընկերությունների համար սարքեր է մշակում և կարող է կապ ունենալ ռուսական հատուկ ծառայությունների հետ:
Փաստաթղթերն առնչվում են 2007-2015 թվականներին: Հրապարակված փաստաթղթերում նշվում է, որ ընկերությունը նաև զբաղվում է բջջային օպերատորների բաժանորդներին վերահսկելով և հետևելով:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է IMEI, MAC հասցեներով սարքավորումների խոսակցությունները ձայնագրելուն:
Նյութերում չի նշվում, թե կոնկրետ ինչ հատուկ ծառայությունների մասին է խոսքը:
Սա Ռուսաստանի մասին հրապարակումների միայն առաջին մասն է: