Վոլգոգրադում 13 000 մարդ է տարհանվել ականապատումների մասին զանգերի պատճառով. ՌԴ-ում արդեն 200 000 մարդ է տարհանվել
Շուրջ 13 000 մարդ տարհանվել է Վոլգոգրադի 12 խոշոր առևտրի կենտրոններից օբյեկտներն ականապատելու մասիին հաղորդագրություններից հետո: Պայթուցիկ սարքերի առկայության մասին տեղեկությունը ոչ մի ձևով չի հաստատվել: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալոթյունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ բոլոր առևտրի կենտրոնները հետախուզվել են և պայթուցիկ սարքերի մասին տեղեկությունը դեռևս չի հաստատվել:
«Ականապատումների մասին» անանուն հեռախոսազանգերի ալիքը շարունակվում է Ռուսաստանում արդեն մեկ շաբաթ: Ուժայինները հետախուզում են բոլոր օբյեկտները, պայթյունների սպառնալիքները դեռևս ոչ մի անգամ չեն հաստատվել: Ընդհանուր հաշվով Ռուսաստանում մեկ շաբաթվա ընթացքում 200 000 մարդ է տարհանվել: