Վենետիկի «լյուքս» հյուրանոցում ռուսական հարսանիքի երրորդ օրը վեր է ածվել ծեծկռտուքի
Վենետիկում ռուսների հարսանիքը «լյուքս» դասի հյուրանոցում ավարտվել է ծեծկռտուքով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով տեղի «La Nuova di Venezia»-ին:
Ինչպես հաղորդվում է, հյուրանոցի ռեստորանում հարսանիքի ժամանակ կռվել երեք տղամարդ: Նրանք նույնիսկ ծեծել են հյուրանոցի աշխատակիցներին, ովքեր փորձել են բաժանել կռվողներին:
Հարսանիքը շարունակվում էր արդեն երրորդ օրը: Ներկա էր 250 մարդ: Ծեծկռտուքը դադարեցնելու համար չի բավարարել անգամ երկու աշխատակցի և բարմենի ուժը:
Ոստիկանության տվյալներով՝ բերման են ենթարկվել երկու ռուս և Բուլղարիայի մեկ քաղաքացի: