Իրականությունը ողբանվագ է. մենք դեռ շարունակում ենք կրթությանը վերաբերվել «տեսնեմ Անին ու մեռնեմ» սկզբունքով
Մենք ծիծաղում եք «Ե՞րբ հայկական դրոշը պաշտոնապես կլինի Մասիսի գագաթին» Փայլանին ուղղված հարցի վրա, բայց իրականությունը ողբանվագ է և փաստում է, որ մենք դեռ շարունակում ենք կրթությանը, գիտելիքին, միջազգային հարաբերություններին ու մեր պատմությանը վերաբերվել «տեսնեմ Անին ու մեռնեմ» սկզբունքով։
Եվ խնդիրն այդ ուսանողը չէ, այլ մեր հավաքական մտածողությունը։ Վստահ եմ, որ նրա նման մտածողները ծայրահեղ շատ են ու այդ շատերի մի մասը այսօր թփթփացրել է նրա ուսին։
Կարևորը, որ երիտասարդին մայր բուհում սովորեցրել են ինքնավստահ խոսել, ձեռքերով մոդայիկ շարժումներ անել, ինչը նրան համոզել են, որ համարձակ ու անկաշկանդ լինելու նշան է։
Միքայել Յալանուզյան. Ֆեյսբուք