Թրամփը սպառնացել է «ամբողջությամբ ոչնչացնել» Հյուսիսային Կորեան՝ ԱՄՆ-ի դեմ վտանգի դեպքում
ԱՄՆ-ին այլ բան չի մնա, քան Հյուսիսային Կորեան ոչնչացնելն է, եթե վերջինս սպառնի Միացյալ Նահանգներին: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«ԱՄՆ-ն մեծ համբերություն ունի, ԱՄՆ-ն ուժ է, սակայն եթե հարկադրեն պաշտպանվել կամ պաշտպանել մեր դաշնակիցներին, մենք այլ ելք չենք ունենա, քան ամբողջությամբ ոչնչացնելը Հյուսիսային Կորեան: Հրթիռ-մարդը (Կիմ Չեն Ինը) «ինքնասպանություն» առաքելությունն է իրականացնում ինքն իր և իր ռեժիմի նկատմամբ: ԱՄՆ-ն կարող է, ցանկանում է ոչնչացնել Հյուսիսային Կորեան, սակայն հույս ունեմ, որ դրա կարիքը չի լինի»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը առաջարկել է ուսումնասիրել Հյուսիսային Կորեայի գործողությունները: