Գաղութները մեր դպրոցներից ու ԲՈւՀ-երից էլ ավելի լավ դպրոց են
Ո՞նց կարա, կյանքում ճեմարանից բացի բան չտեսած մարդը, հոգևորական լինի։ Փաստացի, կողոպուտի համար մի սռոկ նստած կիսա-կենդանի մեկը, իր անցած կյանքով շատ ավելի ազդեցիկ կլինի, քան էդ հոգևորականը։ Զուտ ավելի լավ դպրոց անցնելու պատճառով։
Ընդ որում գաղութները մեր դպրոցներից ու ԲՈւՀ-երից էլ ավելի լավ դպրոց են, և հասարակության կառուցվածքը դա լիովին արտացոլում է։ Գաղութից հետո ռեյտինգում գալիս է ԱԱԾ-ի ու Ոստիկանության կյանքի դպրոցը, երրորդ պատվավոր տեղում է պրոֆեսիոնալ սպորտը։
Ու քանի դեռ մեր դպրոցում հոգով նացիստներ չեն աշխատում, այսպես էլ ապրելու ենք։
Արթուր Դանիելյան. Ֆեյսբուք: