Սաակաշվիլին Ուկրաինայում կմնա «այնքան, որքան պետք է»
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ մտադիր է մնալ Ուկրաինայում այնքան, որքան անհրաժեշտ է «Ուկրաինայի ժողովրդի ամբողջական հաղթանակի» համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Ինձ համար Ուկրաինան կյանքիս գործն է: Ես իմ հասուն կյանքի 12 տարիներն անցկացրել եմ Ուկրաինայում: Այն ինձ համար հարազատ է ոչ թե այն պատճառով, որ այստեղ ցույցերի և միտինգների եմ մասնակցել: Այստեղ ես տանն եմ, սա իմ տունն է այնպես, ինչպես Վրաստանը»«- ասել է Սաակաշվիլին:
Ավելի վաղ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցությունից հայտնել էին, որ պատրաստվում են Կիև այցելել հոկտեմբերի 17-ին: