Ինձ մոտ գեստոզ կոչվող հիվանդության ծանր աստիճան է՝ պրեէկլամպսիա.Քիմ Քարդաշյան
36-ամյա Քիմ Քարդաշյանը հայտնվել է Allure ամսագրի նոր շապիկին ինչպես նաև համաձայնել է հանդես գալ ֆոտոշարքով և հարցազրույց տալ: Հեռուստաաստղը լրագրողների հետ զրույցի ժամանակ անկեղծորեն խոսել է ընտանիքի, երեխաներ դաստիարակության և ամուսնու՝ Քանյեի հետ հարաբերությունների մասին:
Լրագրողը Քիմին հարցուփորձ է արել այն թեմայի շուրջ, որը վերջին ժամանակներս մեծ աղմուկ էր բարձրացրել: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Քիմը որոշել է դիմել փոխնակ մոր ծառայություններին:
«Ես ուզում եմ, որ մենք ևս մեկ երեխա ունենանք, սակայն դա մեծ դժվարությունների հետ է կապված: Ինձ մոտ գեստոզ կոչվող հիվանդության ծանր աստիճան է՝ պրեէկլամպսիա: Մենք դիտարկել ենք փոխնակ մոր միջոցով երեխա ունենալու միտքը. և շարունակում ենք մտածել դրա մասին»,- լրագրողների հետ զրույցում նշել է Քիմը: