«Արևմուտք-2017» զորավարժություններին ուղղաթիռը պատահմամբ հրթիռներով հարվածել է հանդիսատեսին, երկու մարդ վիրավորվել է
Ռուս-բելառուսական «Արևմուտք-2017» զորավարժությունների ժամանակ Կա-52 ուղղաթիռը պատահաբար հրթիռակոծության է ենթարկել Սանկտ Պետերբուրգի մոտ՝ «Լուժսկիյ» պոլիգոնի մոտակայքում գտնվող հանդիսատեսին: Այս մասին գրում է meduza.io-ն:
66.ru կայքի տեղեկություններով՝ երկու մարդ ստացել է ծանր վնասվածքներ:
Պորտալի աղբյուրը ենթադրություն է հայտնել, որ «երկինք-երկիր» դասի հրթիռի արձակումը պատահաբար է տեղի ունեցել՝ անսարքության պատճառով:
Զրուցակցի խոսքով՝ վիրավորները լրագրողներ են:
Դեպքը, ինչպես ենթադրվում է, տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին կամ 18-ին: Պաշտոնապես այդ մասին ոչինչ չի հաղորդվել: