ՄԱԿ-ը մոտակա օրերին կլինի համաշխարհային քաղաքականության թատերաբեմը
ՄԱԿ-ը մոտակա օրերին կլինի համաշխարհային քաղաքականության թատերաբեմը
Մեկնարկում է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանը, այդ պատճառով այս օրերին ակտիվ անդրադառնալու եմ ՄԱԿ-ում տեղի ունեցող իրադարձություններին։
ՄԱԿ-ում կերտվելու է համաշխարհային և տարածաշրջանային քաղաքականությունը։ Ելույթներ են ունենալու Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ, Ֆրանսիայի և հարյուրավոր այլ պետությունների նախագահներ։ Սա ՄԱԿ գլխավոր քարտուղար Գուտերեշի, ԱՄՆ՝ ՄԱԿ-ին քննադատող նախագահ Թրամփի, Ֆրանսիայի երիտասարդ առաջնորդ Մակրոնի և այլոց համար առաջին Գլխավոր Ասամբլեայի նիստն է։
Դրանից զատ, սա Հայաստանի նախագահի՝ այդ պաշտոնում վերջին ելույթն է ՄԱԿ-ի ամբիոնից։ ՌԴ նախագահ Պուտինը չի մասնակցելու նստաշրջանին, փոխարենը հետևելու է ռուս-բելառուսական աննախադեպ զորավարժություններին։ ՄԱԿ-ի օրակարգում Կորեական թերակղզու խնդիրն է, տեռորիզմի դեմ պայքարը, Սիրիան, Մերձավոր Արևելքը և տասնյակ այլ թեմաներ։
Սուրեն_Սարգսյան.ֆեյսբուք: