Մոդել Նատալյա Վոդյանովան սկսել է զբաղվել մանկական սենյակների դիզայնով
Ազգությամբ ռուս հանրահայտ մոդել Նատալյա Վոդյանովան նորաձևության աշխարհից հետո այժմ էլ անցել է դիզայնի ոլորտին: Նրա նոր հավաքածուն կոչվում է «Մատրյոշկա» և ներառում է մանկական սենյակների համար հատուկ կահույք և իրեր:
35-ամյա մոդելի հիմնական ոգեշնչողն իր 5 երեխաներն են եղել, գրում է Euromag-ը:
Վոդյանովան փորձել է մանկական սենյակները ձևավորել ոչ միայն գեղեցիկ, այլև ֆունկցիոնալ, երեխաների կարիքներին համապատասխան իրերով:
Իսկ Մատրյոշկա տիկնիկների ձևը՝ վերցված որպես հիմք հավաքածուն ստեղծելու, օգնել է խուսափելու սուր անկյուններից, որոնք պոտենցիալ վտանգավոր են երեխայի սենյակում:
Մանկական հավաքածուից ստացված վաճառքի մի մասը կնվիրաբերվի բարեգործական հիմնադրամին, որը Նատալյա Վոդյանովան հիմնել է որպես մոդել, դեռևս 2004 թվականին: