Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ադրբեջանական բանտում բռնություններն ապացուցող փաստաթղթեր է հավաքում
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ադրբեջանական բանտում բռնություններն ապացուցող փաստաթղթեր է հավաքում: Այս մասին նահ գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Այսօր ամբողջ օրը Հայֆայի Ռամբամ հիվանդանոցում էի: Հավաքում եմ ադրբեջանական բանտում բռնությունների մասին փաստաթղթեր: Բժիշկները եզրահանգել են, որ ինքնասպանության վարկածի Ադրբեջանի տարբերակը քննադատության չի դիմանում: Փոխարենը՝ բռնության հետքերը բացահայտ են: Շարունակում ենք աշխատել»,- գրել է Լապշինը: