Կառավարությունն էժան գնով ՀՀԿ-ական պատգամավորին է վաճառում հսկայական տարածք
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գուգարք» կարի արտադրական միավորման կազմից առանձնացված 2197,45 քմ մակերեսով «Դարպասի արտադրամաս»-ն առանց աճուրդի՝ ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու հարցը: Ըստ որոշման նախագծի՝ այդ տարածքը որոշվել է վաճառել 684 հազար 594 դրամով: Պարբերականը հավելում է, որ 2 հազար քմ մակերեսով այդ տարածքը այդքան էժան ձեռքբերողը ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն է: Այս մասին գրում է «Ժողովուրդը»: