Ինքնաթիռում լուսանկարվելու համար սահմանված տուգանքը 10 անգամ կմեծանա
Շուտով Ռուսաստանում կարող են նոր օրենք ընդունել, որը մեծապես կբարդացնի լուսանկարչական և տեսանկարահանող սարքերի ապօրինի օգտագործումը ինքնաթիռներում: Այս մասին հայտնում է «RT»-ն:
Նշվում է, որ տուգանքը, որը կազմում է ընդամենը 100 ռուբլի, կարող է տասնապատկվել, իսկ տեղեկության նյութական կրիչը կարող է բռնագրավվել:
Օրենքի խստացման նախաձեռնողը Ռուսաստանի արդարադատության նախարարությունն է, որի առաջ քաշած օրինագծով առաջարկվում է խստացնել նաև հեռախոսի և ռադիոկապի միջոցների օգտագործման, ուղևորների և օդաչուների կողմից ալկոհոլի օգտագործման վերաբերյալ կանոնները: