Մոսկվայի տներից մեկում պայուսակի մեջ պայթուցիկ սարք են հայտնաբերել
Սեպտեմբերի 18-ին, Մոսկվայի հյուսիսում գտնվող բնակելի տներից մեկում պայուսակի մեջ պայթուցիկ սարք է հայտնաբերվել: Այս մասին «Ren.tv»-ն:
Հայտնի է, որ ռումբը հայտնաբերել են Մոսպրիրոդայի աշխատակիցները Դմիտրովսկի փողոցի տներից մեկում, որի առաջին հարկում էր գտնվում է գերատեսչության գրասենյակը:
Տան բնակիչներին տարհանել են:
Նշվում է, որ ոստիկանները պայուսակի մեջ հայտնաբերել են ինքնաշեն պայթուցիկ սարք: