Ադրբեջանը ցուցադրել է վերջերս Չեխիայից ձեռք բերած չեխական «Dana» (ShKH vz. 77) հրետանային ինքնագնաց կայանքները
Այսօր մեկնարկած զորավարժություններին Ադրբեջանը ցուցադրել է վերջերս Չեխիայից ձեռք բերած չեխական «Dana» (ShKH vz. 77) հրետանային ինքնագնաց կայանքները: «Dana» կայանքները Չեխոսլովակիայում սկսել են արտադրել դեռևս 1976 թվականին։
1983 թվականին, փորձնական շահագործման նպատակով ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունը Չեխոսլավակիայից ձեռք է բերել 10 միավոր կայանք, որոնք մեկ տարի անց վերադարձրել է։
1988թ. ԽՍՀՄ կողմից կրկին ձեռք են բերվել 100 միավոր կայանք, որոնց շահագործումը դադարեցվել է 1990-ին։
Հեռավոր 70-ականներին արտադրված Չեխական այս կայանքները մարտավարատեխնիկական տվյալներով որևէ առավելություն չունեն Արցախի պաշտպանության բանակի զինանոցում առկա «Ակացիա» ինքնագնաց հրետանային համակարգերի նկատմամբ, չնայած նրան, որ Ադրբեջանը դրանք ներկայացնում է որպես գերժամանակակից հրետանային միջոցներ` փորձելով արդարացնել միլիոնավոր դոլլարների ծախսերը ...
Ալեն Ղուլյան. Ֆեյսբուք: