Լեդի Գագան ուժեղ ցավերի պատճառով դադարեցրել է շրջագայությունները
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան Բրազիլիայում իր ելույթը չեղարկելուց հետո՝ կասեցրել է նաև Եվրոպայում իրականացնելիք շրջագայությունը: Այս մասին հայտնում է «Life.ru»-ն:
Նշվում է, որ երգչուհին տառապում է ֆիզիկական ուժեղ ցավից, ինչը ազդում է ելույթ ունենալու իր կարողության վրա:
«Live Nation»-ը հաստատել է այսօր, որ «Joanne» ալբոմի աջակցության համար համաշխարհային շրջագայության եվրոպական հատվածը, ցավոք, հետաձգվել է մինչև 2018 թ.-ի սկիզբ»,- ասվում է թվիթերյան հայտարարությունում:
Հաղորդվում է նաև, որ յոթ շաբաթների ընթացքում Գագան բուժում կանցնի, ինչից հետո կշարունակի շրջագայությունը Հյուսիսային Ամերիկայում՝ ըստ ծրագրի: